HOT LINE: 0253-23312

Դիսպանսեր հիվանդների առողջությանը վերահսկումը

Դիսպանսեր հիվանդների առողջությանը վերահսկումը

Ալավերդու բժշական կենտրոնի ամբուլատոր մասի ամենակարևոր գործառույթներից մեկը դիսպանսեր հիվանդների առողջությանը վերահսկողությունն է:

Այս ուղղությամբ Ալավերդու բժշկական կենտրոնի կողմից ձեռնարկվել է դիսպանսեր հիվանդների հիվանդությունների վերահսկողության այլընտրանքային մեխանիզմներ, որոնք միտված են զերծ պահել խրոնիկ հիվանդություններ ունեցող պացիենտներին պարբերական այցերից և շփումներից:

Ամենակարևոր թիրախային քայլերից կարելի է համարել դեղորայքի տրամադրման քանակի նորմատիվից ավել տրամադրումը, ինչը հնարավորություն է տալիս պացիենտներին խուսափել հաճախակի այցերից:

Ամբուլատոր բուժման անհրաժեշտության պարագայում ևս ձեռնարկվել են մի շարք մեխանիզմներ: Այդ նպատակային կետերից են.

- օնլայն խորհրդատվությունների կազմակերպումը

- անհրաժեշտության դեպքում բժիշկների կողմից իրականացվող տնային այցերը և բուժումը

- հիվանդների բժշկական կենտրոն դեղորայք ստանալու նպատակով այցերի անհնարության պարագայում նաև բժիշկների կողմից դեղորայքի տանը հատկացնելը

- անհրաժեշտության դեպքում լաբորատոր ախտորոշիչ ծառայությունների իրականացում պացիենտի տանը

Այս ամենը ամենաիրական ու կենսական հնարավորություններն են, որոնք կարող են պաշտպանել դիսպանսեր հիվանդներին թագակիր վարակի վտանգից, ուստի ևս մեկ անգամ կոչ ենք անում բոլորին լուրջ վերաբերվել և հետևել բոլոր պաշտպանիչ միջոցառումներին:


19 August 2023, Saturday | 447