Սրտաբանական և ֆունկցիոնալ ախտորոշում
Ընդունված է, որ կյանքում յուրաքանչյուր նվիրական ու ազնվական երևույթ ասոցացնում են սրտի հետ։ 24 June 2023, Saturday |
Մաշկաբանական խնդիրները դարի ամենատարածական խնդիրներն են: Արդյոք Ալավերդու բժշկական կենտրոնը կարողանում է դարի հիվանդության հետ կռիվ տալ ու հաղթանակել: Այս մասին խոսել ենք ԲԿ-ի մաշկաբան Մակիչյանի հետ:
- Բժիշկ Մակիչյան, ներկայացրեք խնդրեմ, մաշկաբանության կաբինետի գործառույթները,հիմնախնդիրները:
-Այս կաբինետի գործառույթները, բացի բուն բուժական միջոցառումներից իր մեջ ներառում է ավելի մեծ մասով նաև կանխարգելիչ բնույթի գործառույթներ։ Այդ թվում և մաշկային հիվանդություննրը և վեներական* հիվանդությունները: Պետք է նշել, որ ի ուրախություն մեզ վեներական բնույթի հիվանդությունները բավականին չափով նվազել են, դիմելիությունը նվազել է, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ազգաբնակչության մոտ գիտակրթական մակարդակը փորքրիշատե ավելի է բարձրացել: Ւնտերնետային կապը, միջոցառումները մարդիկ ավելի շատ կարողանում են պաշտպանվել և այդ բնույթի հիվանդություններից զերծ մնալ։ Գրեթե բացակայում է դիմելիությունը:
-Կա մի կարծիք , որ դարի ամենազարհուրելի հիվանդություններից մեկը ալերգիան է: Համաձայն եք:
- Այո, բայց ոչ միայն, իհարկե սա միջազգային սանդղակից դուրս չի մնում* ու միանշանակ սննդամթերքը, դեղորայքը գալիս է արտասահմանից, բերում հիվանդությունները և ազգաբնակչությունն է այնտեղից բերում է:
Խնդիրը տարածական է և բավականին հուզող է ազգաբնակչությանը:
-Ինչ ենք անում, երբ դիմում են ձեզ ,երբ բացվում է այս դուռը և ներս է գալիս հիվանդը:
-Երբ որ հիվանդը ներս է գալիս ընդունելիությունը, թղթաբանությունը, ուղեգրումը կատարվելուց հետո առաջին հերթին մենք ցանկանում ենք իմանալ ինչքան-որ հնարավոր է ինչ պատճառներ են իրենք նշում, որ կարող են նպաստել և առաջացնել ալերգիկ բնույթի հիվանդություններ։
-Բժիշկ ալերգիան վերջնահաշվարկում լիարժեք բուժվող հիվանդությունների շարքո'ւմ է
-Այո կան դեպքեր, երբ լիարժեք բուժվում է և թե մանրակրկիտ հետևողական այսինքն բժշկի,, ցուցումները լիարժեք կատարում է և հնարավորինս զերծ է մնում այն ալերգիաներից, որոնցից կարող են զարգանալ կամ սրվել հիվանդությունները:Որքան էլ բուժվի հիվանդը, միևնույնն է, զգայունությունը մնում է, բայց եթե հետևողական բուժումը ստանում է մեծ մասամբ եթե ճիշտ բուժում է կատարվում, հիվանդը նշանակումները ընդունում է, զգալի դեպքերում անցնում է: Ալերգիան այն բնույթի հիվանդություն է, որ կարող է որոշակի ժամանակ հետո նորից ակտիվանա, օրինակ, օրգանիզմի դիմադրողականության շեմը ավելի ցածր լինի նորից կզարգանա։
- Պատվաստումների ինչ-որ համակարգ կա, որ ալերգիայի դեմ լինի:
-Այդպիսի գիտական բան չկա ցավոք սրտի։
-Նշեցիք որ լավագույն դեպքում զգայականությունը թուլանում է տվյալ ալերգիայի նկատմամբ , վատագույն դեպքում ինչի ենք հանգում։
-Վատագույն դեպքում հանգում ենք նրան, որ հիվանդությունը դառնում է խրոնիկ բնույթի։
Մաշկային հիվանդությունների ընդհանուր հիմքը կարելի է բաժանել երեք մասի' նյարդային, ալերգիկ և իմունային անբավարություն: Այս 3 կոմպոմենտները* միասին զարգացնում են մաշկային հիվանդությունները:
-Այսինքն այս կաբինետում վերահսկվում և բուժվում է հիվանդությունը:
-Այո հիվանդությունը վերահսկվում է, հիվանդը մտավ կաբինետ ինքը անընդհատ դիսպանսեր հսկողության տակ է :
-Ուղղակի երևի վերջում շեշտենք, որ չներկայանալը և չվերահսկվելը ոչ բուժելի շեմին է հասցնում հիվանդությունը:
-Ոչ միայն չներկայանալն է խեղաթյուրում իրավիճակը,այլև շատ դեպքերում իրենց բուժում են նշանակում` տնային պայմաներում, ինքնաբուժմամբ են զբաղվում, որը մեղմ ասած ցանկալի չէ։