HOT LINE: 0253-23312

Սանավիացիայի կարևորությունը բժշկության մեջ

Սանավիացիայի կարևորությունը բժշկության մեջ

02.06.2024թ. ժամը՝ 14:30-ի սահմաններում շտապ օգնության կանչ է գրանցվել Շամլուղ բնակավայրից, իննամյա երեխայի որովայնի բութ տրավմա՝ շոկային վիճակ ախտորոշմամբ: Շտապ օգնության մեքենան, որը հերթապահում էր Ախթալայի ժամանակավոր կամրջի մոտ, տարհանել է երեխային և շտապ տեղափոխել «Ալավերդու Բժշկական Կենտրոն» ՓԲԸ:

Հետազոտություններից պարզ է դարձել, որ Հ. Սոխակյանը հեծանիվից վայր ընկնելուց ստացել է ենթաստամոքսային գեղձի լուրջ վնասվածք, որոշվել է տեղափոխել մասնագիտացված բուժ հաստատություն - Արաբկիր բժշկական կենտրոն:

ՀՀ Լոռու մարզային պատասխանատուների և «Ալավերդու Բժշկական Կենտրոն» ՓԲԸ-ի տնօրինության կողմից անմիջապես հրավիրվել է սանավիացիա, արագ կազմակերպվել է երեխայի տեղափոխումն՝ Արմենիան Հելլիկոպտեր ընկերության ուղղաթիռով:

Ներկայումս երեխայի վիճակը բավարար է, գտնվում է բուժման մեջ՝ Արաբկիր բժշկական կենտրոնում:


19 August 2024, Monday | 718