Ալավերդու Բժշկական Կենտրոնը համալրվել է նոր սերնդի թվային ռենտգեն ապարատով
05 Մայիսի 2025, Երկուշաբթի |
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանել է լաբորատոր գործունեություն իրականացնող կազմակերպություններում որակի կառավարման համակարգի ներդրման կարգը:
2024թ. նոյեմբեր ամսից Ալավերդու բժշկական կենտրոնում գործընթացն սկսել ենք և սահմանված ժամկետներում հաջողությամբ ավարտել:
Որակի կառավարման համակարգի ներդրման համապատասխանությունը գնահատելու նպատակով առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի կողմից ստեղծված աշխատանքային խումբը վերջերս իրականացրեց Ալավերդու բժշկական կենտրոնում որակի կառավարման համակարգի գործընթացի գնահատում, որի արդյունքում արժանացանք բարձր գնահատման:
Ներմուծելով որակի կառավարման համակարգը Ալավերդու բժշկական կենտրոնը նպատակ ունի բարձրացնել բժշկական ծառայությունների մատուցման արդյունավետությունն ու ապահովել հիվանդների անվտանգության առավելագույն մակարդակ։
Համակարգի ներդրումը կնպաստի առողջապահական ծառայությունների կազմակերպման թափանցիկությանը, բուժման գործընթացների բարելավմանը և բուժառուների վստահության բարձրացմանը։