Որակի կառավարման համակարգի ներդրում
22 Մայիսի 2025, Հինգշաբթի |
Ուրախ ենք հայտնել Ձեզ, որ «Ալավերդու Բժշկական Կենտրոն» ՓԲԸ-ի անձնակազմը համալրվել է երկու երիտասարդ բժիշկներով՝
բժիշկ-լաբորանտ՝ Հասմիկ Գագիկի Ադամյան
ակնաբույժ՝ Նոնա Հրայրի Գալինյան
Հասմիկ Գագիկի Ադամյան
Ծնվել է 22.07.1997թ.:
2004-2012թթ. սովորել է Ալավերդի քաղաքի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցում:
2012-2015թթ. Ալավերդու Ստեփան Շահումյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում:
2015-2019թթ. Երևանի Պետական Համալսարանի կենսաբանության ֆակուլտետի «Կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի, կենսաքիմիա» մասնագիտությամբ բակալավրիատ:
2019-2021թթ. Երևանի Պետական Համալսարանի կենսաբանության ֆակուլտետի «Ընդհանուր և բժշկական կենսաքիմիա» մասնագիտությամբ մագիստրատուրա:
2021-2023թթ. Երևանի Պետական Բժշկական Համալսարանի Կլինիկական լաբորատոր ախտորոշման ամբիոնում «Կլինիկական լաբորատոր ախտորոշում» մասնագիտությամբ կլինիկական օրդինատուրա:
ԵՊԲՀ-ում մասնակցել է «Գիտական շաբաթ 2018թ.», «Ուղեղի իրազեկման շաբաթ 2019», ստացել սերտիֆիկատ:
Հայկական Բժշկական Ինստիտուտում մասնակցել է «Ուսանողական IX գիտաժողով»-ին և ստացել պատվոգրեր:
Մասնագիտական պրակտիկա է անցել «Ալավերդու Բժշկական Կենտրոն» ՓԲԸ-ի ախտորոշիչ լաբորատորիայում:
Ունի մեկ տարվա աշխատանքային փորձ «ՀԵԼԼԵՆ ՄԵԴ» ընկերությունում՝ որպես բժիշկ-լաբորանտ:
2023թ.-ից առ այսօր աշխատում է «ԿՈՐՅՈՒՆ ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆ» ընկերությունում որպես բժիշկ-լաբորանտ:
Նոնա Հրայրի Գալինյան
Ծնվել է 10.06.1997թ.:
2004-2015թթ. սովորել է Շնողի միջնակարգ դպրոցում:
2015-2021թթ. Երևանի Հայ-Բուսակ համալսարանում:
2021-2024թթ. առողջապահության ազգային ինստիտուտի «Ակնաբուժական ամբիոնում»:
2022թ. վերապատրաստվել է ՌԴ, ք. Մոսկվայում՝ որպես «Մանկական ակնաբույժ»:
Մասնակցել է կոնֆերանսների, ունի բազմաթիվ վկայականներ:
Դասավանդում է Հայկական բժշկական կենտրոնում:
Աշխատում է «Զիլֆյան աչքի խնամքի կենտրոն»-ում, «Աչքի առողջության կենտրոն»-ում, համատեղությամբ՝ «Ալավերդու Բժշկական Կենտրոն» ՓԲԸ-ում: