Արամ Ազիզյանը Ալավերդու բժշկական կենտրոն ՓԲԸ-ի կանանց կոնսուլտացիայի վարիչն է, մանկաբարձ-գինեկոլոգ, բժիշկ-սոնոգրաֆիստ
__________________________________
1996 թ.-ին գերազանցությամբ ավարտել է Հյուսիսային Օսեթիայի պետական բժշկական ակադեմիան,
1996-1998 թթ. անցել է կլինիկական օրդինատուրա մանկաբարձություն եւ գինեկոլոգիա մասնագիտությամբ ՌԴ բժշկական հետբուհական կրթության ակադեմիայում (ք. Մոսկվա),
1998 թ.-ին գերազանցությամբ անցել է առաջնային վերապատրաստում «Ուլտրաձայնային ախտորոշում» մասնագիտությամբ Ռուսաստանի բժշկական հետբուհական կրթության ակադեմիայում (ք. Մոսկվա)
1998-2005 թթ. աշխատել է Ա. Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում
2005-2006 թթ. աշխատել է Սյունիքի մարզի բժշկական հաստատություններից մեկում որպես մանկաբարձ-գինեկոլոգ,
2007-2022 թթ. աշխատել է Սպիտակի բժշկական կենտրոնում՝ որպես մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչ,
2021 թ.-ին համատեղությամբ աշխատել է Շենգավիթ ԲԿ-ում՝ որպես ավագ մանկաբարձ-գինեկոլոգ,
2021-2022 թթ. աշխատել է Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոցում որպես ծննդատան վարիչ,
2022 թ.-ից մինչ օրս աշխատում է Ալավերդու բժշկական կենտրոնում:
Գործունեությանը զուգահեռ անցել է բազմաթիվ տեղական ու միջազգային վերապատրաստումներ ոչ միայն որպես մանկաբարձ-գինեկոլոգ, այլ նաեւ որպես ուլտրաձայնային հետազոտության՝ դոպլերոմետրիայի մասնագետ:
Ամբողջությամբ տիրապետում է ծննդօգնությանը, ինչպես նաեւ վիրահատական գինեկոլոգիային ամբողջ ծավալով:
Աշխատանքային գործունեության ընթացքում մինչ օրս փորձառու բժիշկի օգնությամբ լույս աշխարհ է եկել 3000-ից ավել երեխա, ավելի քան 1500 վիրահատություն:
Անգամ ամենաբարդ վիրահատություններն անցել են հարթ՝ շնորհիվ բազմաթիվ վերապատրաստումների, տարիների փորձառության ու մասնագիտական նվիրումի: