ԹԵԺ ԳԻԾ` 0253-23312

ՄԵԼԱՆՅԱ ԹԱՄԱԶՅԱՆ

ԲԺԻՇԿ-ԼԱԲՈՐԱՆՏ

Մելանյա Սուրենի Թամազյան, ծնվել է 1957թ. ք. Ալավերդի

«Ալավերդու Բժշկական Կենտրոն» ՓԲԸ-ի

կլինիկական լաբորատորիայի բժիշկ լաբորանտ

 

1976-1981թթ. ընդունվել և ավարտել է Երևանի Աշխատանքային Կարմիր Դրոշի շքանաշանակիր պետական համալսարանը «Կենսաբանություն մասնագիտությամբ»:

1981թ.պետական քննական հանձնաժողովի հունիսի 13-ի որոշմամբ ստացել է Կենսաբանի, կենսաբանության և քիմիայի ուսուցչի որակավորում:

1981թ. Հայկական ՍՍՀ առողջապահության մինիստրության կադրերի և ուսումնական հաստատությունների վարչության պետի կողմից ստացել է թույլտվություն Թումանյանի ՇԿՀ-ում աշխատելու որպես բժիշկ-լաբորանտ:

1982թ. Հայկական ՍՍՀ առողջապահության մինիստրությունից Վ. Ի. Լենինի անվան հանրապետական հիվանդանոցում մեկ ամիս մասնագիտացում անցնելու կապակցությամբ, կադրերի և ուսումնական հաստատությունների վարչության պետի կողմից ստացել է բժիշկ-լաբորանտի մասնագիտությամբ աշխատելու թույլտվություն և ուղեգրվել Թումանյանի ՇԿՀ աշխատանքը շարունակելու:

1982թ. Հայկական ՍՍՀ առողջապահության մինիստրությունից ուղեգրվել է Թումանյանի ՇԿՀ աշխատելու, որպես արյան խմբի և Rh գործոնի որոշման մեթոդների ուսումնասիրության բժիշկ-լաբորանտ:

2006թ. մասնակցել է 7 շաբաթյա դասընթացին «Национальный институт здравоохранения г. Ереван»-ում, «Общеклинические и цитологические методы исследования (для врачей лаборантов) թեմայով, ստացել՝ որակավորման բարձրացման վերաբերյալ դիպլոմ  ЖВ N 012405 (վկայական):

2011թ. անցել է կատարելագործում ՀՀ ԱՆ Ս.Խ. Ավդալբեկային անվան ԱԱԻ «Արյան համակարգի հիվանդությունների կլինիկա-լաբորատոր ախտորոշում» (ախտորոշման բժիշկների համար) և ստացել սերտիֆիկատ

2014թ. մասնակցել է «Հայ Ամերիկյան Կենտրոն» հիմնադրամի կողմից կազմակերպված Բջջաբանության վերաբերյալ դասընթացին, ստացել վկայական:

2017թ. անցել է կատարելագործման դասընթաց  Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում «Ընդհանուր կլինիկա լաբորատոր ախտորոշման մեթոդները» թեմայով, ստացել  սերտիֆիկատ

2019թ. մասնակցել  է ՀՀ ԱՆ «ՀՎԿ Ազգային Կենտրոն ՊՈԱԿ»-ի կողմից կազմակերպված «Հողային հելմինոզների լաբորատոր ախտորոշում» թեմայով դասընթացին

2020թ. անցել է կատարելագործման դասընթաց Երևանի Մ. Հերացու անվան բժշկական համալսարանում «Հեշտոցի քսուկի հետազոտություն և սպերմոգրամա» թեմայով (բժիշկ-լաբորանտների և բջջաբանների համար), ստացել սերտիֆիկատ

2022թ. մասնակցել է ՀՀ ԱՆ Ամերիկայի ժողովրդից Թրփանճեան առողջապահական գիտության ֆակուլտետի կողմից կազմակերպված «Որակի և կենսառիսկերի կավարումը լաբորատորիաներում» թեմայով դասընթացին

2024թ. մասնակցել է ProfSkills Training & Consulting NGO կողմից կազմակերպված «Կենսանվտանգության ապահովումը բուժհաստատություններում» թեմայով դասընթացին:

 

Տիրապետում է հայերեն և ռուսերեն լեզուներին

Ամուսնացած է, ունի 2 որդի:

հեռախոս 091 31 51 71

էլ. փոստ tamazyan.melanya@mail.ru