Տաթևիկ Ռուբենի Ծատինյան
✅Ալավերդու բժշկական կենտրոնի Ընդհանուր թերապևտիկ, մանկաբուժական և ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ, բժիշկ թերապևտ-գաստրոէնտերոլոգ
________________________________
✍️2006_2011թթ սովորել և ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետը:
✍️2011-2013թթ ընդունվել և ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մագիստրատուրան։
2013-2015թթ ընդունվել և ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի
օրդինատուրան՝ Գաստրոէնտերոլոգիա մասնագիտությամբ:
2015 թվականին անցել է վերապատրաստում էնդոսկոպիա մասնագիտությամբ:
2021-2023 թվականներին առողջապահության ազգային ինստիտուտում մասնագիտացում է անցել թերապիա մասնագիտությամբ:
2016 թվականից աշխատանքի է անցել Ալավերդու բժշկական կենտրոնում որպես գաստրոէնտերոլոգ և ընդունարանի բժիշկ:
2024 թվականից նշանակվել է Ընդհանուր թերապևտիկ բաժանմունքի վարիչ:
Ուսմանը և աշխատանքին զուգահեռ անցել է բազմաթիվ տեղական և միջազգային վերապատրաստումներ:
Ամուսնացած է։Ունի մեկ դուստր։
Հեռախոս՝ 091 77 4743