Հովիկ Զավենի Ավետիսյան, ծնվել է 1963թ. ՀՀ ք. Սպիտակում:
1980թ. ավարտել է Ալավերդու թիվ 9 միջնակարգ դպրոցը՝ Ոսկե մեդալով:
1981-1987թ.թ. սովորել է Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական ինստիտուտի սանիտարա-հիգիենիկ ֆակուլտետում:
1987-1990թ.թ. ՀՀ Առողջապահության նախարարության ուղեգրով գործուղվել և աշխատել է Գուգարքի շրջանի սանեպիդկայանում որպես սանիտարական բժիշկ՝ մասնակցել Սպիտակի երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքներին:
1990-1994թ.թ. աշխատել է Թումանյանի շրջանի սանէպիդկայանում որպես սանիտարական բժիշկ:
1994-1996թ.թ. աշխատել է որպես Թումանյանի ՇԿՀ-ի Շտապ օգնության կայանի Գլխավոր բժիշկ:
1995թ. ՀՀ Առողջապահության Ազգային ինստիտուտում անցել է վերամասնագիտացում Անեսթեզիոլոգիա-վերակենդանացում մասնագիտությամբ ու մինչև օրս աշխատում է Ալավերդու հիվանդանոցում, ապա վերակազմավորված Ալավերդու բժշկական կենտրոն ՓԲԸ-ում որպես անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ:
1997-99թ.թ. զորակոչվել է իսկական զինվորական ծառայության և ծառայել է ՀՀ զինված ուժերում որպես բժիշկ-մասնագետ:
17.03.2008թ.-ից մինչև 29.08.2008թ. 1995թ. ՀՀ Առողջապահության Ազգային ինստիտուտում անցել է կատարելագործում <<Հիվանդանոցային ղեկավարում և հիմնական կառավարում>> թեմայով:
2018թ. անցել է որակավորման բարձրացման դասընթացներ ՌԴ Մոսկվա քաղաքում, Ակադեմիկոս Կուլակովի անվան Մանկաբարձության, գինեկոլոգիայի և պերինատալոգիայի Ազգային բժշկական հետազոտական կենտրոնում, <<Մայրական և նորածնային մահացության իջեցման ճանապարհները>> թեմայով:
2023թ. ավարտել է ՀՀ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կլինիկական օրդինատուրան և շնորհվել է բժիշկ-մասնագետի որակավորում <<Մանկական անեսթեզիոլոգիա և ռեանիմատոլոգիա>> մասնագիտությամբ:
2008թ. հունվարի 1–ից մինչև 2024թ.մարտի 19-ը զբաղեցրել է Ալավերդու բժշկական կենտրոն ՓԲԸ –ի բուժական գծով փոխտնօրենի պաշտոնը:
Պարգևատրվել է ՀՀ առողջապահության նախարարի պատվոգրով և ՀՀ Լոռու մարզպետի շնորհակալագրով:
Անդամակցում է Անեսթեզիոլոգների և ինտենսիվ թերապևտների Հայկական միությանը:
Տիրապետում է Հայերեն և Ռուսերեն լեզուներին:
Ամուսնացած է, ունի երկու երեխա:
Հեռախոս 099-00-66-61
091-76-09-88