ԹԵԺ ԳԻԾ` 0253-23312

ԱՆՈՒՇ ՂԱԼԱՅԱՆ

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՄԱՆԿԱԲՈՒՅԺ,ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ՄԱՆԿԱԲՈՒՅԺ

Անուշ Ղալայան. Ալավերդու բժշկական կենտրոն ՓԲԸ-ի մանկաբույժն է, նեոնատոլոգը, տարածաշրջանի պատասխանատու մանկաբույժ

_____________________

Ավելի քան 30 տարվա աշխատանքային փորձ

Բժշկուհի Ղալայանն՝ ունենալով ավելի քան 30 տարվա հարուստ աշխատանքային փորձ, դարձել է հազարավոր փոքրիկների առողջության վստահելի պահապանը: Նրա հոգատարությունը և մասնագիտական մոտեցումը նրան սիրված ու ճանաչված են դարձրել համայնքում:

Ավարտել է ԵՊԲՀ-ի մանկաբուժության ֆակուլտետը և մասնագիտացում ստացել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում, որտեղ էլ կատարելագործել է իր գիտելիքները:

1994 թվականին աշխատանքի է ընդունվել Թումանյանի շրջանային կենտրոնական հիվանդանոցում որպես տեղամասային մանկաբույժ:

Մասնագիտական կարիերայի ընթացքում նա ղեկավարել է Թումանյանի առողջության կենտրոնը, իսկ 2005 թվականից Լոռու մարզպետի հրամանով նշանակվել է Թումանյանի տարածաշրջանային պատասխանատու-մանկաբույժ:

Բացի այդ, 2013 թվականից կատարում է նաև Ալավերդու ԲԿ-ի նեոնատոլոգի պարտականությունները, հենց նրան է վստահված լույս աշխարհ եկած փոքրիկների առաջին բժշկի պատիվն ու պատասխանատվությունը՝ ցուցաբերելով առավելագույն ուշադրություն ու խնամք նորածիններին, որոնց առողջությունն էլ վստահվում է նրա փորձառու ձեռքին:

Վաստակաշատ բժշկուհին նաեւ Ալավերդու բժշկական կենտրոն ՓԲԸ-ի արհեստակցական կազմակերպության նախագահն է:

Բժշկուհու մեծ հոգատարությունն ու տարիների փորձը ապացույցն են, որ ձեր երեխաները լավագույն ձեռքերում են