HOT LINE: 0253-2-30-83, 0253-2-28-57
  • "Times are changing and we are changing with them"
Դեպք Ախթալա քաղաքում

Ալավերդու բժշկական կենտրոնի շտապ օգնության ծառայությունը ժամը 14:40 հեռախոսազանգ է ստացել, որի ընթացքում հաղորդվել է՝ Ախթալա քաղաքում երկու տարեկան երեխա է 4-րդ հարկից վայր ընկել:

Երեխային հարազատները անմիջապես տեղափոխել են Ախթալայի Առողջության կենտրոն, բժշկի հետ կապ են հաստատել: Քանի որ հանգստյան օր է բժիշկ հեռու է եղել, անմիջապես շտապ օգնություն են զանգել: Կանչն ընդունելուց հետո շտապ օգնության բրիգադան մեկնել է Ախթալա, Նեղուց բնակավայրի մոտ շտապ օգնության մեքենան հանդիպել է երեխային տեղափոխող մեքենային: Մինչ երեխային Ալավերդու բժշկական կենտրոն հասցնելը արդեն հրավիրված և բժշկական կենտրոնում են եղել վնասվածքաբանը և սոնոգրաֆիստը: Կատարվել է ռենտգենաբանական , սոնոգրաֆիական և արյան հետազոտություն: Հետազոտությունների արդյունքում երեխայի մոտ գրանցվել է գլխի և կրծքավանդակի բութ վնասվածք, մարմնի տարբեր մասերի քերծվածք:

Ռենտգենաբանական հետազոտության արդյունքում կոպիտ ոսկրաբանական վնասվածք չի նկատվել, նշանակվել է համապատասխան բուժում: Մոտ 16-00-ին կապ է հաստատվել Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի պատասխանատուի հետ, ով հաշվի առնելով բարձրությունից վայր ընկնելու հանգամանքը, նշել է , որ անհրաժեշտ կլինի ԿԱՏԵ հետազոտություն: Առաջարկվել է մանկական արագ արձագանքման բրիգադայի կողմից տեղափոխել քաղաք Երևան Սուրբ Աստվածամայր մանկական բժշկական կենտրոն:

Մանկական արագ արձագանքման օրվա պատասխանատու բժշկական կենտրոնը համաձայն նախարարի հրամանի հանդիսանում է Արաբկիր բժշկական կենտրոնը : Անմիջապես կապ է հաստատվել Արաբկիր բժշկական կենտրոնի հետ, ովքեր պատասխանել են, որ իրենց մեքենան այս պահին կանչ է իրականացնում Գյումրիում, ներկա պահին համաձայն գործող կանոնակարգի հաջորդ կանչը պետք է իրականացվի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի տնային հերթապահությամբ գործող անձնակազմի կողմից: Նորից կապ է հաստատվել Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի հետ, կանչն ընդունել են: Այս պահին մանկական ռեանիմոբիլը մտավ Ալավերդու բժշկական կենտրոն:


Ավելացնենք նաև որ Ալավերդու բժշկական կենտրոնը մանկական վերակենդանացման ծառայություն և համապատասախան մասնագետներ չունի, հետևբար նաև տեղափոխություն իրականացնելու իրավունք ևս: