ԹԵԺ ԳԻԾ` 0253-2-30-83, 0253-2-28-57
  • «Փոխվում են ժամանակները, փոխվում ենք նաև մենք»
Ազդանշաննեերը hոգեբանական ճնշում, թե ՞ անվտանգության ապահովում

Վերջին շրջանում քաղաքում շտապ օգնության ծառայության մեքենաների ձայնային ազդանշանների միացված լինելու հետ կապված հակասական մոտեցումներ էին տարածվում: Մի մասը խոսում են ազդանշանների հոգեբանական ճնշվածություն առաջացնելու մասին , մյուս մասն էլ պնդում է , որ ձայնային ազդանշանները հաստատված են միջազգային նորմերով և հաստատագրված են նաև ճանապարհատրանսպորտային կանոններով: Այս սկզբունքներով են առաջնորդվում Ալավերդու բժշկական կենտրոնի շտապ օգնության ծառայությունում: Այս և նման մի շարք հարցերի պատասխանները փորձել ենք ճշտել բժշկական կենտրոնի ստացիոնար գծով փոխտնօրեն, շտապ օգնության ծառայության պատասխանատու Հովիկ Ավետիսյանից:

- Պարոն Ավետիսյան, հոգեբանական ճնշում, թե ՞ անվտանգության ապահովում: Ո՞ր սկզբունքով է առաջնորդվում Ալավերդու բժշկական կենտրոնի շտապ օգնության ծառայությունը:

- Այս հարցի հետ կապված հաստատագրված , չափորոշիչներով, ինչպես նաև առողջապահական քաղաքականության իրականացնողի, նաև ճանապարհատրանսպորտային կանոնների հստակ տարանջատում կա, որով և հաստատվում է որ ընդհանուր մոտեցումը և ընտրությունը անվտանգության ապահովումն է: Փաստաթղթով հստակորեն տարանջատվում է , մեջբերում եմ. << Շտապ օգնություն և սպասարկում իրականացնող ծառայության ձայնային , լուսային ազդանշանների պարտադիր միացված լինելու պահանջը շտապ բժշկական օգնության կայանից / ենթակայանից/ մեկնելու պահից մինչև կանչի վայր ժամանման, իսկ հոսպիտալացնելու դեպքում պացիենտին համապատասխան բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություն տեղավորման ամբողջ ընթացքում>>: Ուղղակի պետք է հստակ գիտակցել մի բան՝ ձայնային ազդանշանի անհրաժեշտությունը անվտանգության պահանջ է և ունի նախազգուշացման նշան:

- Պարոն Ավետիսյան, վերջին շրջանում նաև բողոքներ էին հնչում այն մասին, որ կանչ գրանցող հերթապահ բուժքույր- հեռախոսավորուհիները կոպիտ են խոսում հաճախ:

Այս առումով ի՞նչ կասեք:

- Այո , դժգոհություններ եղել են: Դրանց արձագանքել ենք: Ուսումնասիրության արդյունքում պարզել ենք, և հորդորել ու պահանջել աշխատանքում ցուցաբերել համբերատարություն և զսպվածություն: Հերթապահ հեռախոսավարուհի բուժքույրերը նշում են, որ հաճախ նմանատիպ խնդիրներ առաջանում են այն պարագայում, երբ հասցեի ճշտման , կամ հիվանդի վիճակի հետ կապված հարցեր են տրվում: Խնդիրն , այո նաև հոգեբանական է , բայց կանչ տվողները հաճախ չհասկանալով հարցադրումների իմաստը , բախման մեջ են մտնում հեռախոսից այս կողմ օգնության փորձ ցույց տալ փորձող հեռախոսավարուհիների հետ:

Խնդիրը գրանցել ենք, սակայն հորդորել նաև հիվանդների հոգեվիճակը հաշվի առնել: