ԹԵԺ ԳԻԾ` 0253-2-30-83, 0253-2-28-57
  • «Փոխվում են ժամանակները, փոխվում ենք նաև մենք»
Սրտաբանական և ֆունկցիոնալ ախտորոշում

Ընդունված է, որ կյանքում յուրաքանչյուր նվիրական ու ազնվական երևույթ ասոցացնում են սրտի հետ։ Մարդկային սրտի հետ չափում են հայրենիքի, մոր նկատմամբ վերաբերմունքը, սրտի չափով չափում ամենաազնիվ զգացումը' սերը։ Սիրտն, այո մարդու կենասկանության ամենակարևոր ցուցիչն է հետևաբար այդ սրտի առողջ լինելը , պայքարը սրտւի հետ կապված հիվանդությունների դեմ մարդու համար ամենակարևորներից է։ Ինչպես են Ալավերդու բժշկական կենտրոնում իրականացվում սրտային հիվանդությունների ախտորոշումը , հետագայում նաև բուժումը , այսօր կտեսնենք ներկայացնելով Սրտաբանական և ֆունկցիոնալ ախտորոշման կաբինետը։

ՔՆԱՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Սրտաբան

Տիկին Խաչատրյան գործիքային ինչ արսենալ ունի սրտաբանական և ֆունկցիոնալ ախտորոշման կաբինետը և ինչպես եք ախտորոշում , ապա նաև բուժոււմ հիվանդներին։

֊ Անպայաման , ցանկացած հիվանդության ինչպես զարգացումն ու տարածումը , այնպես էլ կանխարգելումը իրականացնելու համար , ամենակարևորը ճիշտ ախտորոշումն է։ Ճիշտ ախտորոշման համար շատ կարևոր է նաև զինված լինել այնպիսի գործիքներով , որոնք բժիշկներին կօգնեն գերճշգրիտ ախտորոշում տալը։ Մենքք , այսօր այո ունենք այնպիսի գործիքային արսենալ , որով կարողանում ենք արդյունավետ իրականացնել մեր աշխատանքը։ Կարող ենք համառոտ ներկայացնել նշյալ գործիքները։

https://www.youtube.com/watch?v=lQd8QYajrSA

ԷԽՈ ՍՐՏԱԳՐՄԱՆ ԱՊԱՐԱՏ֊ միաժամանակ կատարում է նաև էլեկտրոսրտագրում, որը հնարավորություն է տալիս գնահատել սրտի փականային ապարատի կառուցվածքային և ֆունկցիոնալ փոփոխությունները։

ԹՐԵԴՄԻԼ ԹԵՍՏ֊ https://www.youtube.com/watch?v=gKn-Ys-riEY ֆիզիկական ծանրաբեռնվածության թեստ, որը հնարավորություն է տալիս հայտնաբերել թաքնված իշեմիան, կորոնար անբավարարությունը, սրտի ռիթմի խանգարումները, նաև գնահատել ճնշման ռեակցիան ֆիզիկական ծանրաբեռնվածությունների նկատմամբ։

ՀՈԼՏԵՐ֊ 24 ժամյա զարկերակային ճնշման և էլեկտրոսրտագրման հոլտեր հետազոտություն։ Հոլտեր էլեկտրոսրտագրությունը հնարավորություն է տալիս ախտորոշել սրտի ռիթմի հաղորդականությունների տարբեր խանգարումներ , իշեմիկ փոփոխությունները, հատկապես այն անձանց մոտ , ովքեր ունենում են ուշագնացության նոպաներ։ Զարկերակային ճնշման հոլտերը հնարավորոություն է տալիս գնահատել օրվա ընթացքում զարկերակային ճնշման տատանումները, գիշերային ժամին բարձրացումները, գնահատել թիրախ օրգանների հնարավոր ախտահարումները։

ՍՊԻՐՈՄԵՏՐԻԱ֊ ն հնարավորություն է տալիս հետազոտել թոքերի արտաքին շնչառական ֆունկցիայի հետազոտման համար, գնահատել շնչառական անբավարարության աստիճանը և թե ինչ տիպի է խանգարումը։