ԹԵԺ ԳԻԾ` 0253-2-30-83, 0253-2-28-57
  • «Փոխվում են ժամանակները, փոխվում ենք նաև մենք»
Հասկացա որ հենց սկզբից պիտի Ալավերդու բժշկական կենտրոն գայի․․․

Պատերազմը հատկություն ունի թակելու ամեն տան դուռ։ Պատերազմը տուն չեն հրավիրում, բայց պատերազմն իր ներկայությունն ու իր օրենքներով ապրելու պարտադրելու իր ձևն ունի։ Ալավերդու Բժշկական կենտրոնում աշխատող երեք բժիշկների ոտնահետքերը տարբեր արահետներով են անցել, սակայն նրանց ոտնահետքերը մի կետում հատվել են ու բռնել նույն ուղղությունը։ Այն է․ մասնագիտական ճանապարհ դեպի Ալավերդու Բժշկական կենտրոն։

Անդրանիկ Արսլանյան․ Հասկացա որ հենց սկզբից պիտի Ալավերդու բժշկական կենտրոն գայի

/ Քիթ ֊ կոկորդ ֊ ականջաբան/

֊ Բժիշկ Արսլանյան, ե՞րբ տեղափոխվեցիք Հայաստան։

֊ 2015թ․ տեղափոխվել եմ ընտանիքիս հետ Հայաստան։ Պատճառը սիրիական պատերազմն էր։

֊ Վերադարձ Սիրիա կանխատեսելի՞ է։

֊ Չէ, էլ չեմ ուզում վերադառնալ, որովհետև պատերազմը շարունակվում է և խաղաղությունը պատերազմի մշուշի ետևից դեռ չի երևում։ Այստեղ արդեն ապրելու մեր կերպը գտել ենք ՝ տղաներս սովորում են համալսարանում։ Դա է

պատճառը, որ որոշել եմ ․ էլ վերջ մնում ենք այստեղ և էլ չենք գնում։

֊Որպես մասնագետ բժշկական աշխարհում ինտեգրումը հե՞շտ էր։

Ես աշխատել եմ Երևանի բժշկական համալսարանը։ Ուսումնառության 10 տարիների ընթացքում բնակվել եմ Հայաստանում։ Ինձ համար հեշտ էր ինտեգրվել Հայաստանում։ Այնպես, որ դժվարություն չտեսա։ Ես Հայաստան տեղափոխվելուց հետո դիմել եմ Առողջապահության նախարարություն։ Կադրերի բաժնից տեղեկացրին, որ պետք է աշխատեմ մարզային

հիվանդանոցում։ Ամենամոտը Երևանին այդ պահին Սևանի բժշկական կենտրոնն էր, որ ուներ քիթ֊ կոկորդ֊ ականջաբանի կարիք։ Ամենամեծ բարդությունն այս տարիների համար ընտանիքից հեռու ապրելն է։ Ընտանիքս Երևանում , ես՝ առաջ Սևանում, հիմա Ալավերդիում։

֊ Ձեր մասնագիտական ճանապարհը բերեց, հասցրեց նաև Ալավերդի։ Ինչպես,ինչու: Արդյո՞ք այստեղ աշխատելու համար բավարար ռեսուրսներ տեսաք։

֊ Ավելի հեշտ, ավելի հանգիստ ձևավակերպված էր Ալավերդու Բժշկական Կենտրոնում։ Դրա համար եմ եկել։ Պայմաններս առավել հարմարավետ են։

֊ Բժիշկն Անդրանիկն ի՞նչ ունի ներդնելու Ալավերդու ԲԿ֊ում և ի՞նչ կարող է վերցնել իր համար։

֊Ես եկել եմ պարզապես իմ ծառայությունը ներկայացնելու և մատուցելու ժողովրդին, ինչպես Աստված տվել է այդ շնորհքը։ Ինձ հետ բերել եմ նաև արտասահմանյան գործիքներ, մասնագիտացմանս հետ կապված բոլոր

տեսակի վիրահատություններն իրականացնում եմ ընդհանուր անզգայացումով։ Պարզապես եկել եմ ծառայելու իմ հայ ժողովրդին։

-Եվ ի՞նչ կարող եք , որպես բժիշկ վերցնել այստեղից։

֊ Այստեղ խաղաղություն կա, անդորր կա։ Սեր և համերաշխություն նկատեցի բուժանձնակազմի մոտ։ ես ինձ շատ հանգիստ զգացի և հասկացա մի պարզ

ճշմարտություն՝ հենց սկզբից այստեղ պիտի գայի։