ԹԵԺ ԳԻԾ` 0253-2-30-83, 0253-2-28-57
  • «Փոխվում են ժամանակները, փոխվում ենք նաև մենք»
Անընդհատ առաջ ենք գնում

Պատերազմը տեսնելու, ապրելու, վերապրելու և հետայդու առողջ կենսակերպ վարելու նախապայմանը մարդու նոր միջավայրում ինտեգրվելն է: Ինտեգրվելը, որպես քաղաքացի, որպես մարդ և որ ամենակարևորն է, որպես մասնագետ:

Սիրիայում ծավալվող պատերազմական գործողություններից հետո Հայաստանի համար մեկ խնդիրն էր հայրենակիցներին ոչ միայն հյուրընկալելը, այլ որպես տանտեր տան դռները բացելը, նրանց համար կենսագործելու պայմաններ ստեղծելը: Ինչպես իրականացվեց այս գործընթացը, դժվար է ասել, սակայն մի բան հստակ է. Ալավերդու բժշկական կենտրոնն առաջին իսկ ամիսներին իր դռները բացեց սիրիահայ բժիշկների առաջ, համոզված լինելով, որ համագործակցությունը պետք է փոխշահավետ լինի նաև փորձի փոխանակման տեսանկյունից:

Այսօր արդեն Ալավերդու ԲԿ- ում են աշխատում ուրոլոգ Կոմիտաս Մարտիրոսյանը, քիթ -կոկորդ- ականջաբան Անդրանիկ Արսլանը և մանրէաբան Րաֆֆի Արբաշը:

Առանձին հրապարակումներով Ձեզ կներկայացնենք բժիշկների աշխատանքը ներկայացնող հարցազրույցներ:

Կոմիտաս Մարտիրոսյան. Ալավերդու բժշկական կենտրոնը միշտ կունենա ուրոլոգ

Բժիշկ Մարտիրոսյան, Դուք Սիրիայում ունեցել եք սեփական կլինիկա, աշխատել սեփական հիմնարկում, Հայաստան տեղափոխվելուց հետո դժվա՞ր չէր տեղափոխվել շրջանային հիվանդանոցում աշխատել:

- Հայաստան տեղափոխվելուց հետո աշխատել եմ 8-րդ հիվանդանոցում, ապա վերջինի փակվելուց հետո տեղափոխվել եմ Ալավերդու Բժշկական կենտրոն:

Սա Հայաստանում ապրելու առաջին փորձը չէր: Ես Հայաստանում ապրել եմ դեռես ուսում ստանալու տարիներին 1984- 1999: Որոշել էի հաստատվել այստեղ, սակայն 1999 թ. հոկտեմբերի 27-ի դեպքերը պլանները փոխեցին և իմ Հայաստանում հաստատվելու ծրագրերը հետաձգեցին 15 տարով: ինչ վերաբերվում է շրջանային հիվանդանոցին, ապա ես կարծում եմ մարդ մի քիչ հարմարվող պիտի լինի, մյուս կողմից եթե անդրադառնալու լինեմ հիվանդանոցի պայմաններին, գործիքային զինվածությանը կփաստեմ , որ հիմա ավելի զինված ենք , քան այն ժամանակ, երբ նոր էի եկել: Պիտի շեշտեմ նաև, որ դեռ զինվում ենք: Օրինակ, մինչև մյուս շաբաթվա վերջ մի գործիք էլ կունենանք' ՏՈՒՌ ապարատ, որը հնարավորություն է տալիս առանց մաշկը ճղելու ներսից աշխատել առանց վերքի: Ունեցել ենք ռենտգեն ապարատ, լապարասկոպիկ վիրահատությունների կոմբայն և այլն: Մի խոսքով' անընդհատ առաջ ենք գնում:

- Մասնագիտական առաջընթացի տեսանկյունից ի՞նչ արդյունքներ եք գրանցում:

- Զուտ մասնագիտական տեսանկյունից եթե խոսեմ , ապա պիտի նշեմ կարևոր փաստ. Բացի ուռուցքաբանական հիվանդությունից, որը չի թույլատրվում օրենքով , իմ մասնագիտության հետ կապված բոլորը հարցերը լուծում ենք:

Բժիշկ- հիվանդ հարաբերությունները , մտածելակերպի, աշխարհայացքի տարբերությունները երբևէ Ձեզ խանգարե՞լ են:

- Չեն խանգարել, բայց այդ տարբերությւնները միշտ եղել են ու միշտ լինելու են: 30-35 տարի մի միջավայրում ես ապրել ոչ դիմացինը կարող է փոխել իր դիտանկյունը, ոչ դու կարող: Ուղղակի համակեցության օրենքները հաշվի առնելով պետք է աշխաըել: Իմ ու հիվանդների միջև հարաբերությունները 98 տոկոսով հաջողվում է:

-Մի ժամանակ եկավ, երբ պատերազմի հոտը և ձայնը դադարել էին: Դեպի ծննդավայր, դեպի Ձեր ստեղծած աշխարհը արդյո՞ք ձգողական ուժ կար: Կամ այլ խոսքով ասած կգա օր , երբ Ալավերդու Բժշկական կենտրոնը կրկին ուրոլոգ չի ունենա:

- Տեսեք, երբ եկա այստեղ 2015թ հունվարի 11-ն էր: Մի լրագրող հարցրեց. "Կարող է որոշեք մի օր ետ գնալ",- ասեցի, որ առայժմ այստեղ եմ: Գնալը չի բացառվում, հիմա ասում եմ. Ալավերդու

ԲԿ միշտ կունենա ուրոլոգ: Գնալը բացառված է:

Բժիշկ համարու՞մ եք Ձեր աշխատանքը ԲԿ-ում գերազանց:

- Ես չեմ ուզում գնահատել իմ աշխատանքը: Թող դա անեն ադմինիստրացիան, հիվանդները: Միայն մի բան գիտեմ' երբեք չեմ ձախողել , իսկ եթե ձախողեի, ապա ալավերդցիները չէին պահի: Միանգամից ասում են " Ետ գնա"

: