ԹԵԺ ԳԻԾ` 0253-2-30-83, 0253-2-28-57
  • «Փոխվում են ժամանակները, փոխվում ենք նաև մենք»
Շարունական բուժում տանը․․․

Ալավերդու ԲԿ-ն նախաձեռնել և մշակել է որոշ թիրախային խմբերի հիվանդների հիվանդությունները վերահսկելու նոր մեխանիզմներ, ուսումնասիրելով մասնավորապես հոգենյարդաբանական և ուռուցքաբանական խնդիրներ ունեցող հիվանդների հաճախ ոչ պարտաճանաչ այցերն ապա հիվանդությունների սրման պարագայում առաջ եկող խնդիրները, Ալավերդու ԲԿ-ի տնօրեն Ստեփան Մոսինյանի նախաձեռնությամբ գործի դրվեց շարունակական բուժումը տանը իրականացնելու մեխանիզմը։

Ի՞նչ է նշանակում շարունակական բուժում տանը և ինչպե՞ս է իրականացվում, փորձեցինք պարզել Ալավերդու ԲԿ-ի ամբուլատոր կլինիկական բաժնի մասի փոխտնօրեն Սերոբ Նազարեթյանից :

- Պարոն Նազարեթյան, ի՞նչ է նշանակում շարունակական բուժում տանը և ինչպես է իրականացվում այն։

- Այսպես, շարունակական բուժում տանը այն է, երբ բժիշկն է առանց կանչի, առանց, նույնիսկ, հիվանդի իմացության այցելում այն հիվանդներին, ովքեր անտարբեր են իրենց հիվանդության նկատմամբ։ Քանի որ Թումանյանի տարածաշրջանի ազգաբնակչությունը, ովքեր տառապում են նշյալ հիվանդություններով, սպասարկվում են Ալավերդու ԲԿ-ի կողմից, այժմ ստանում են հարկադիր բուժում։ Մենք տնօրեն Ս. Մոսինյանի նախաձեռնությամբ ուսումնասիրեցինք այդ հիվանդների հետ կապված խնդիրները, նրանց անպարտաճանաչ բուժում ստանալու սովորույթը, որոշեցինք` համապատասխան բժիշկների խմբերը իրենք այցելեն հիվանդներին, տեղում ծանոթանան հիվանդների բողոքներին, ուսումնասիրեն նրանց նշանակված ամենօրյա դեղահաբերի ընդունումը և համապատասխան ուղղորդումներ անեն։ Շատ հաճախ մենք` բժիշկներս, նրանց հանդիպում ենք տներում, անգամ փողոցներում, հարցումներից ստացված օբյեկտիվ տվյալների միջոցով լիարժեք ինֆորմացիա հավաքագրում հիվանդների մասին։ Որոշ դեպքերում անհրաժեշտություն է առաջանում անգամ հաշվել նշանակված և դուրս գրված դեղահաբերի քանակը` հասկանալու համար` արդյո՞ք հիվանդը ընդունում է նշանակված դեղերը։ Հաճախ լինում եմ այնպես, որ ուղորդում ենք լաբարատոր գործիքային ստուգումների։ Սա վերաբերում է առավելապես ուռուցքաբանական խնդիրներով տառապող հիվանդներին։

Ընդհանուր առմամբ նմանատիպ այցեր պլանավորում են շաբաթական մեկ- երկու անգամ:

Պարոն Նազարեթյան, ընդունենք մեկ այց տվյալ հիվանդին կատարվեց, ստուգվեց, ուղղորդվեց ու ստացավ դեղահաբը: Սրանով կարողանում եք արդյոք տվյալ հիվանդի հետայդու հիվանդանոց այցը կազմակերպել:

- Հազվադեպ դեպքերում այո, իսկ մեծամասամբ այցելությունը տվյալ հիվանդի մնում է, որպես առկախված խնդիր: Դրա համար մեր ստացած ինֆորմացիան , նշանակված բուժումը ենթարկվում է ուսումնասիրության և մենք արդեն պլանավորում ենք հաջորդ այցը տվյալ համայնք, տվյալ հիվանդին:

Շնորհակալություն պարոն Նազարեթյան սպառիչ պատասսխանի համար....