ԹԵԺ ԳԻԾ` 0253-2-30-83, 0253-2-28-57
  • «Փոխվում են ժամանակները, փոխվում ենք նաև մենք»
Պատերազմը մենք ենք, պատերազմը մեզ բնորոշող հատկանիշներն են...

- Ուզում եմ զրուցենք պատերազմի մասին: Երկու պատերազմ և մորթված ժողովրդի մեկ գենետիկ հուշ ,- ասում եմ քիթ կոկորդ ականջաբան Անդրանիկ Արսլանյանին , ով Սիրիային պատուհասած պատերազմի պատճառով հաստատվել է Հայաստանում , շուրջ մեկ տարի է աշխատում է Ալավերդու բժշկական կենտրոնում:

- Գիտես, պատերազմը ցավ է: Հիմա նորից խոսել պատերազմի մասին, նշանակում է,-ասում է զրուցակիցս ու աչքերը խոժոռվում են, ասես ատամներով բռնում է միսը, որ չգոռա,այդ ցավից:

- Բայց կարևոր էր, պարոն Արսլանյան: Վերջին տասնմայակում երկու պատերազմ՝ մեկը ծննդավայրում, մյուսը՝ հայրենիքում: Հենման երկու կետ, երկուսն էլ վտանգներով լեցուն:

- Գիտես ցավը շատ ուժեղ է , թվում էր հաղթահարել ենք, սպիացել է, բայց / երկար լռում է ու արտաբերում/ բայց ոչ:

Ու հասկանում եմ, որ <<ցավ>> բառի բոլոր տառերը շնչում են ու տրոփում սրտի զարկի նման:

Մենք պայմանավորվում ենք հանդիպել ժամեր անց ու զրուցել:

- Ավելի ուշ ետ կգամ , պարոն Արսլանյան ու մտածում եմ՝ << Ետ կգամ , որ այդ ցավի խորությունն <<օգնեմ>> ավելի շատ զգալ>>: Մտածում եմ ու որոշում, ետ չեմ գա, չեմ հիշեցնի, որովհետև այս օրերին ամեն օրն ու ժամն է լինելու վերհուշ:

Սիրիայի պատերազմի ճիրաններում հայտնված՝ նրանք գիտեին, որ հայրենիք ունեն, որտեղ հաստատվելու, ապրելու ձգձգվող որոշումը պատերազմն է ընդունել ու նրանք կարողացան հաստատվել, ոտքի կանգնել,որովհետև ունեին հայրենիք: Նույն վտանգն այսօր պատել է նաև հայրենիքին: Պատերազմական կրակները իրենց գիրկն են առնում նրանց երազանքն ու հենման կետը՝ մեզ բոլորիս թողնում միայն գոտեպնդվելու պահանջ, դարեր շարունակ ձգձգված պատերազմը, իր հաղաթական հանգուցալուծմանը հասցնելու հրամայական, պատիվ, որ գուցե դրված է հենց այս սերնդի ուսերին: Պատերազմն, այո տնետուն մտնելու, ցավ ու արցունք բաժանելու հատկություն ունի, բայց չավարատված պատերազմի վտանգն ամեն օր ահագնանալու է քանի բանակի հզորությունը

չի ամրագրվել վերջնական հաղթանակով:

Պատերազմի մասին գրում են, խոսում ընդհանրական ու հակասական եզրույթներով ՝ հաղթանակ- պարտություն, , կյանք- մահ , խիզախություն- վախկոտություն, սեր- ատելություն, հավատարմություն- դավաճանություն: Բոլոր այս հատկանիշների մեջտեղում հայտնվող գծիկը մարդկային կյանքի, կենսախնդության, ապրելու կեցութաձևի արտացոլքն է:

Պատերազմը մենք ենք, պատերազմը մեզ բնորոշող հատկանիշներն են, մեր տեսակից բխող գործողություններն են:

Այսօր այդ որակը , 18 տարեկան զինվորի հաջող իրականացրած ռազմագործողության մեջ է, նրա մոր անհանգիստ սպասումներից ու վախից ծնվող արցունքների մեջ է: Այն հրամանատարի անցած ճանապարհին է, ում կյանքի ամեն օրն ու ժամը հանուն հայրենիքի ապրելն է, ում կողմից իրականացվող ռազմական գործողությունների ընթացքում պայքարն ու հաղթանակը հաճախ հատում են իրականի սահմանն ու նմանվում առասպելականի: Բայց դա այն տեսակն է, որ իր մեջ կրում ու այդ տեսակով ապրում է բացառիկ ու ընտրյալ մարդը, ժողովուրդը:

1915թ ցեղասպանությունը հաճախ նաև խաղաղ բնակչությանը զրկել էր պայքարելու իր հնարավորությունից, զրկել ապրելու հնարավորությունից, բայց արարչագործ հայի տեսակի դեմ անզոր է ցանկացած պատերազմ: Եվ որքան էլ այդ արարչագործ տեսակին փորձում են ցրել ու գլխատել, նույնքան այդ տեսակը հզորանում է: Սիրիահայ համայնքի ձևավորումն այդ հիմքն ունի: Հանգած մոխրի նման թուրքը տարածեց բզկտված հայերին, բայց այդ մոխիրը պարարտացրեց այն հողը, որտեղ ընկավ: Հայն այդ մոխիրներից վեր հառնեց պետականություն ու պետություն ունենալու անհրաժեշտությունը ընդունեց, հաղթահարեց երկու պատերազմ և այսօր Հայն ասում է իր խոսքը՝ հայրենի հողի նկատմամբ պահանջատիրության որոշումն անքակտելի է և վերջնական հաղթանակի որոշումը՝ հստակ է և ընդունված:

На изображении может находиться: Antranig Arslanian, в помещении

03.10.20