ԱԼԱՎԵՐԴՈՒ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՓԲԸ
«Ալավերդու հիվանդանոց» ՊՓԲԸ, «Ալավերդու Ծննդատուն» ՊՓԲԸ և «Ալավերդու Պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ի միաձուլման արդյունքում 2007թ. ՀՀ Լոռու մարզպետի որոշմամբ կազմավորվել է «Ալավերդու Բժշկական Կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը:
Բժշկական Կենտրոնի տնօրենը Լորա Նորայրի Սարգսյանն է։
«Ալավերդու Բժշկական Կենտրոն» ՓԲԸ-ում իրականցվում է անհետաձգելի, ամբուլատոր, ստացիոնար և դիսպանսեր բժշկական օգնություն՝ երեխաներին և մեծահասակներին:
Կենտրոնի ստեղծման առաջին իսկ օրվանից աշխատակազմի աշխատանքի հիմնական սկզբունքը թիմային մոտեցումն է: